ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 1994 թ. N 42
Քաղ. Երևան
«ԹԱԼԻՆ» ԳԻՏԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել պատգամավորների Թալինի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հետ, և վարչության «Թալին» գիտավերականգնման արտադրական տեղամասը հանձնել պատգամավորների Թալինի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը և պատգամավորների Թալինի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտել նշված արտադրական տեղամասի գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|