ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2002 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1945-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.04.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» ապրիլ 2026 թ.

N 1945-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2002 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերը, 3-րդ մասը և հաշվի առնելով լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 08-ի եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել սույն հրամանի հավելվածի աղյուսակում ներառված 2002 թվականից մինչև 2019 թվականի հունիսի 14-ը ներառյալ ՀՀ մարզերում արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը սույն հրամանի հավելվածի աղյուսակում ներառված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

4. Սույն հրամանն սույն հրամանի հավելվածի աղյուսակում ներառված լիցենզիաներից յուրաքանչյուրի մասով ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզավորված անձի կողմից սույն հրամանի հավելվածում նշված լիցենզիայով նախատեսված պայմանով, տեսակներով և վայրում հայտ ներկայացնելու և այն բավարարվելու արդյունքում նոր լիցենզիան տրամադրելու օրվանից: Իսկ նոր լիցենզիայի տրամադրելու ժամկետը հիվանդանոցային պայմաններում` 2026 թվականի հունիսի 15-ը գերազանցելու դեպքում կամ չլիցենզավորվելու դեպքում` սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 16-ին, իսկ արտահիվանդանոցային պայմաններում` 2026 թվականի դեկտեմբերի 15-ը գերազանցելու դեպքում կամ չլիցենզավորվելու դեպքում` 2026 թվականի դեկտեմբերի 16-ին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

«10» ապրիլ 2026 թ. N 1945-Ա հրամանի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան