ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՄԱՅԻՍԻ 2026 թվականի N 82-Ն
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է`
1. Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Նաիրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 211-Ն որոշմամբ հաստատված N 1, N 2, N 3 և N 6 հավելվածները համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1-4 հավելվածների:
2. Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Նաիրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 211-Ն որոշման հավելվածի հատված 1-ում «Այլ եկամուտներ» տողում 49 խումբ 01 ենթախումբ դասակարգմամբ բացված եկամտային հաշվի ՝ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում տողը նախատեսել 150000000 (մեկ հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով՝ 4.5.1.51 «Ճանապարհային տրանսպորտ» սուբվենցիոն ծրագրերով կատարված կապիտալ ծախսերի գծով վճարումներ կատարելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -18
ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար`
15 մայիսի 2026 թ. |
Ն. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-4 Նաիրի համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 15-ի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2026 թվական: