ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԲԱԲԱՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.12 ՇԵՆՔ Հ.18, Հ.32 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՐԳԻՍ ՍՈՍԻ ՇԱՄՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2619-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2619-Ա

«21» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԲԱԲԱՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.12 ՇԵՆՔ Հ.18, Հ.32 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՐԳԻՍ ՍՈՍԻ ՇԱՄՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 11․05․2026թ․ տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ՇԵՄՔ» ՍՊԸ-ի կողմից 16.04.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին «Ռուստամ Մաթևոսյան» Ա/Ձ-ի կողմից 29.01.2026թ. տրված եզրակացությունները, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (31.03.2026թ. հ.Դ-31406-26, 16.04.2026թ. հ.Դ-38302-26, 07.05.2026թ. հ.Դ-46199-26).

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշումով, Երևան, Արաբկիր վարչական շրջան, Բաբայան փողոց հ.12 շենք հ.32 բնակարանը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, որպես հասարակական, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Հանձնարարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան, Բաբայան փողոց հ.12 շենք հ.32 բնակարանը հաշվառել որպես հասարակական նշանակության:

3. Երևան, Արաբկիր, Բաբայան փողոց հ.12 շենք հ.18 և հ.32 հասցեներում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15012020-01-0155 և հ.18052018-01-0285 վկայականներ) քաղաքացի Սարգիս Սոսի Շամոյանի կողմից ինքնակամ իրականացված 4.21 քառ.մետր և 1,85քառ.մետր մակերեսներով կառույցները (հասարակական շինություն, աստիճանահարթակ) ճանաչել օրինական։

4. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 37215 (երեսունյոթ հազար երկու հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,

3) սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ