ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2601-Ա |
«21» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի Հ.572-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ «ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.50 ՇԵՆՔԻ Հ.Հ.180 ԵՎ 181 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանին 2026 թվականի մայիսի 7-ի հ.572-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.08.2002թ. հ.հ.504306 և 504310 վկայականներ), Նալբանդյան փողոցի հ.50 շենքի հ.հ.180 և 181 հասցեներում գտնվող` 464.0քմ և 257.0քմ մակերեսներով տարածքների համար «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հետ 03.05.2021թ. կնքված անհատույց օգտագործման հ.հ.1572 և 1574 պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգել մինչև 2031 թվականի մայիսի 1-ը:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի ավագանու 16.03.2021թ. հ.354-Ա և Երևանի քաղաքապետի 25.03.2021թ. հ.819-Ա որոշումների հիման «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հետ 03.05.2021թ. կնքված անհատույց օգտագործման հ.հ.1572 և 1574 պայմանագրերը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.11052021-01-0230, 11052021-01-0113 վկայականները:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, 685-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հետ կնքել համաձայնագրեր՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Նալբանդյան փողոցի հ.50 շենքի հ.հ.180 և 181 հասցեներում գտնվող, 464.0քմ և 257.0քմ մակերեսներով տարածքների համար համապատասխանաբար 2021 թվականի մայիսի 3-ին կնքված գույքի անհատույց օգտագործման հ.հ.1572 և հ.1574 պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու և պայմանագրերում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) պայմանագրերի 1.2. կետերում՝ «2026 թվականի մարտի 30-ը» բառերը փոխարինել «2031 թվականի մայիսի 1-ը» բառերով.
2) պայմանագրերը լրացնել նոր 2.1.4 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1.4 ցանկացած ժամանակ վաղաժամկետ լուծել գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ այդ մասին մեկ ամիս առաջ տեղեկացնելով փոխառուին».
3) պայմանագրերի 6.2 կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«6.2. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել կողմերի համաձայնությամբ՝ ցանկացած այլ ժամկետում, մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին»:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում.
2) սույն որոշումից բխող իրավունքի պետական գրանցման, համաձայնագրերի նոտարական վավերացման, օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կողմից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |