ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2591-Ա «20» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մխիթար Կիրակոսյանի դիմումը՝ Նորագավիթ թաղամասում գտնվող 5691.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 7-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/11696/05/21 վճիռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2026 թվականի ապրիլի 2-ի որոշումը՝ Նորագավիթ թաղամասում գտնվող 5691.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Մխիթար Կիրակոսյանին սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու մասին։
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 7-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/11696/05/21 վճռով՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվել է Նորագավիթ թաղամասում գտնվող 5691.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Մխիթար Կիրակոսյանին տրամադրել սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշման համաձայն՝ նշված հողամասի ծածկագիրն է՝ 01-011-0431-0001։ Ծածկագիրը ներառված է Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 6-ի հ.15-Ն որոշման մեջ /տող՝ 7/։
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորագավիթ թաղամասում գտնվող 5691.0քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի խառը կառուցապատման գոտում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 12-րդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 7-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/11696/05/21 վճիռը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.05.2026թ. հ.Դ-38994-26 եզրակացությունը.
1. Նորագավիթ թաղամասում գտնվող 5691.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Մխիթար Կիրակոսյանին տրամադրել հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:
2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|