ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2578-Ա «19» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի մայիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Չուխաջյան փողոցի հ.34, Ավան-Առինջ 2 միկրոշրջան հ.1/24, Իսահակյան թաղամասի հ.1բ/2, Աճառյան փողոցի հ.1/2, Ավան 3-րդ փողոցի հ.13, Ալմա-Աթա փողոցի հ.2/3, Ազատության պողոտայի հ.25, Իոսիֆյան փողոցի հ.10, Տ. Պետրոսյան 3/5, Արցախի պողոտայի հ.հ.1, 28, Ռոստովյան փողոցի հ.25, Սասունցի Դավթի փողոցի հ.76/5, Վարդաշեն 5-րդ փողոցի հ.8, Դավիթ Բեկ փողոցի հ.80,Դրոյի փողոցի հ.62, Խորենացի փողոցի հ.հ. 85, 112/10, Խանջյան փողոցի հ.35, Տիգրան Մեծ պողոտայի հ.7, Ֆրիկի փողոցի հ.4, Նալբանդյան փողոցի հ.106, Դ. Վարուժան փողոցի հ. հ. 1, 66, Բաբաջանյան փողոցի հ. հ.111, 123, 108Ա, Սեբաստիա փողոցի հ.հ.2/11, 133, 117, Անդրանիկի փողոցի հ.հ.10/3, 16, 34/5, 101/3, 100/3, Շահումյան 5-րդ փողոցի հ.30/1, Րաֆֆու փողոցի հ.հ.49/5, 53/1, Սվաճյան փողոցի հ.հ.62/2, 18/4, Բատիկյան փողոցի հ.78, Մալաթիա փողոցի հ.72, Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկ, Շահումյան 1-ին փողոցի հ.2/1, Իսակովի պողոտային հ.52/3, Բակունցի փողոցի հ.3/4, Գյուլիքևխյան փողոցի հ.23,Սաֆարյան փողոցի հ.5/18, Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի հ.36/1, Չեխովի փողոցի հ.հ.17/1, 29/5, Աէրացիա թաղամասի հ.2 հ.1/1, Շիրակի փողոցի հ.5/7, 46Ա, 31, Բագրատունյաց փողոցի հ.35/5 և Ա. Տիգրանյան փողոցի հ.39 հասցեների դիմաց տեղադրված թվով 57 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության մայիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|