ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2571-Ա «18» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի Հ.536-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՓԻՐՈՒՄՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.2/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդգար Գևորգյանի լիազորված անձ Հովհաննես Ասատրյանի դիմումը՝ Դավթաշեն վարչական շրջանի, Փիրումյանների փողոցի հ.2/4 հասցեում գտնվող, Էդգար Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13112023-01-0331 վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 03.06.2025թ. հ.ՄՇ/18600, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 21.04.2025թ. հ.ԴԳ 3411, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 14.04.2025թ. հ.53/53.13/2571-2025 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 25.04.2025թ. հ.853/25-1 գրությունները:
Քննարկվող հողամասն ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 7-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի հ.536-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի հ.2/4 հասցեում գտնվող, Էդգար Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 0.113377հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/13128-26 եզրակացությունը.
1. Դավթաշեն վարչական շրջանի, Փիրումյանների փողոցի հ.2/4 հասցեում գտնվող, Էդգար Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 0.113377հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի հ.536-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
2) հողային աշխատանքներ կատարելու ժամանակ ենթակառուցվածքների վնասումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համագործակցել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության հետ:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. Փամբուխչյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|