ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2558-Ա «18» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.41/1, Հ.41/2 ԵՎ Հ.41/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Ամարյանի լ/ա Տաթևիկ Հովհաննիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Ալբերտ Ամարյանին պատկանող Տ.Պետրոսյան փողոցի հ.հ.41/1, 41/2 և 41/3 հասցեներում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24062024-01-0212, 07062024-01-0417 և 07062024-01-0412 վկայականներ/ տարածքների գործառական նշանակությունները փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/30501-26 եզրակացությունը.
1. Տ.Պետրոսյան փողոցի հ.հ.41/1, 41/2 և 41/3 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Ալբերտ Ամարյանին պատկանող տարածքների գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները հաշվառել որպես բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքների գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|