ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.05.2026
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
15.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» մայիս 2026 թ.

N 37-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

 1. Հաստատել մանկական դիմածնոտային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Պարտականությունները կատարող՝

 

15.05.2026

Լ. ՆանուշՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի

2026 թվականի մայիս «15»-ի

թիվ 37-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական դիմածնոտային վիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական դիմածնոտային վիրաբուժության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մանկական դիմածնոտային վիրաբույժ կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն (կլինիկական օրդինատուրա կամ ռեզիդենտուրա) դիմածնոտային վիրաբույժ մասնագիտությամբ և նեղ մասնագիտացում` մանկական դիմածնոտային վիրաբույժ մասնագիտությամբ, և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Մանկական դիմածնոտային վիրաբույժը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Մանկական դիմածնոտային վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական դիմածնոտային վիրաբույժ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ.

3) Մանկական դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի մանկական դիմածնոտային վիրաբույժ.

5) Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի մանկական դիմածնոտային վիրաբույժ.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)՝ օրենքով սահմանված կարգով։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ. մանկական դիմածնոտային վիրաբույժը պետք է.

1) Տիրապետի առաջնային մասնագիտացված բժշկա-սանիտարական օգնության, մասնագիտացված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչներին, դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով չափորոշիչներին.

2) Տիրապետի բժշկական օգնություն տրամադրելու կլինիկական ուղեցույցներին դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտներին.

3) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների գանգատների հավաքագրման սկզբունքները.

4) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների զննման մեթոդները.

5) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների լաբորատոր և գործիքային հետազոտության մեթոդներն առողջական վիճակի գնահատման նպատակով, նրանց անցկացման բժշկական ցուցումները և արդյունքների վերլուծության կանոնները.

6) Տիրապետի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների անատոմա-ֆունկցիոնալ առանձնահատկություններին.

7) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների հիվանդության էթիոլոգիան, պաթոգենեզը, պաթոմորֆոլոգիան, կլինիկական դրսևորումը, դիֆերենցիալ ախտորոշումը, ընթացքի առանձնահատկությունները, հնարավոր բարդությունները և ելքը.

8) Իմանա այլ օրգանների կամ օրգան համակարգերի հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են դիմածնոտային շրջանի փոփոխություններով.

9) Տիրապետի դիմածնոտային հիվանդություններին և ախտաբանական վիճակներին, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքների տեսակներին, որոնք պահանջում են պացիենտի ուղղորդումն այլ բժիշկ-մասնագետի խորհրդատվության՝ բժշկական օգնության տրամադրման կարգերին և կլինիկական ուղեցույցներին համապատասխան.

10) Տիրապետի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների մոտ բարդությունների ախտանիշներին և համախտանիշներին, կողմնակի ազդեցություններին և ոչ ցանկալի ռեակցիաներին, այդ թվում, առաջացած բժշկական միջամտության հետևանքով.

11) Տիրապետի բարդությունների կանխարգելման և բուժման հիմունքներին, առաջացած կողմնակի ազդեցություններին, ոչ ցանկալի ռեակցիաներին՝ այդ թվում, լուրջ և ոչ կանխատեսելի, առաջացած բժշկական միջամտությունների, այդ թվում, վիրաբուժական, դեղորայքի կամ այլ բժշկական պարագայի օգտագործման, ոչ բժշկական թերապիայի, բժշկական սնուցման հետևանքով.

12) Տիրապետի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների հետվիրահատական վարման պլանի մշակմանը, հետվիրահատական բարդությունների կանխարգելման և բուժման մեթոդներին՝ գործող կլինիկական ուղեցույցներին, բժշկական օգնության տրամադրման կարգերին և չափորոշիչներին համապատասխան.

13) Տրամադրի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտներին անհետաձգելի բուժօգնություն՝ գործող կլինիկական ուղեցույցներին, բժշկական օգնության տրամադրման կարգերին և չափորոշիչներին համապատասխան.

14) Կարողանա կատարել պացիենտների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների), որոնց մոտ կան դիմածնոտային շրջանի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներ, գանգատների, կյանքի պատմության և հիվանդության պատմության հավաքագրում և գրանցում.

15) Կարողանա վերլուծել և մեկնաբանել պացիենտներից (կամ նրանց օրինական ներկայացուցիչներից), որոնց մոտ կան դիմածնոտային շրջանի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, այդ թվում դիմածնոտային շրջանի վնասվածքներ, ստացված տեղեկությունները.

16) Կարողանա գնահատել պացիենտների դիմածնոտային շրջանի անատոմա-ֆունկցիոնալ վիճակը.

17) Կարողանա կիրառել պացիենտների հետազոտման եղանակներ դիմածնոտային շրջանի հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով, հաշվի առնելով տվյալ հատվածի անատոմա-ֆունկցիոնալ առանձնահատկությունները՝ բժշկական օգնության տրամադրման կարգերին, հետազոտման գործող չափորոշիչներին կամ ուղեցույցներին համապատասխան:

18) Կարողանա վերլուծել և մեկնաբանել պացիենտների, որոնց մոտ կան դիմածնոտային շրջանի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներ, հետազոտման ընթացքում ստացված արդյունքները.

19) Կարողանա հայտնաբերել առկա կլինիկական ախտանիշները և համախտանիշները դիմածնոտային հիվանդությունների և ախտաբանական վիճակների, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքների դեպքում.

20) Կարողանա հիմնավորել և պլանավորել գործիքային հետազոտությունների ծավալը պացիենտների մոտ, ում մոտ կան դիմածնոտային հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներ, բժշկական օգնության տրամադրման կարգերին, հետազոտման գործող չափորոշիչներին կամ ուղղեցույցներին համապատասխան.

21) Կարողանա վերլուծել և մեկնաբանել պացիենտների, որոնց մոտ կան դիմածնոտային շրջանի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներ, գործիքային հետազոտության արդյունքները.

22) Կարողանա օգտագործել ախտորոշման իրականացման ալգորիթմ՝ հաշվի առնելով հիվանդությունների միջազգային դասակարգումը (ՀՄԴ) և կիրառել տարբերակիչ ախտորոշման եղանակներ պացիենտների մոտ, ովքեր ունեն դիմածնոտային շրջանի հիվանդություններ, այդ թվում, վնասվածքներ.

23) Կարողանա որոշել անհետաձգելի բժշկական օգնության, այդ թվում, նեղ մասնագիտական անհետաձգելի բժշկական օգնության բժշկական տրամադրման ցուցումները դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտներին.

24) Կարողանա հայտնաբերել բարդությունների ախտանիշներն ու համախտանիշները, կողմնակի ազդեցությունները, ոչ ցանկալի ռեակցիաները, այդ թվում լուրջ և անսպասելի, որոնք առաջացել են ախտորոշիչ գործընթացների արդյունքում պացիենտների մոտ, ում մոտ կան դիմածնոտային հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներ.

25) Կարողանա ապահովել ախտորոշիչ գործընթացների անվտանգությունը.

26) Կարողանա գնահատել բուժման ընթացքում օգտագործվող դեղորայքի կամ բժշկական պարագաների արդյունավետությունը.

27) Կարողանա որոշել անզգայացման եղանակը՝ համաձայն բժշկական օգնության ցուցաբերման չափորոշիչների՝ հաշվի առնելով պացիենտի տարիքը, հիվանդությունները, անատոմա-ֆունկցիոնալ առանձնահատկությունները.

28) Կարողանա կատարել տեղային անզգայացում՝ ապլիկացիոն, ինֆիլտրացիոն, հաղորդչական.

29) Կարողանա ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն դիմածնոտային շրջանի պաթոլոգիաներով պացիենտներին՝ ընդունված բժշկական չափորոշիչներին կամ կլինիկական ուղեցույցներին համապատասխան.

30) Կարողանա կազմակերպել պացիենտի հետվիրահատական շրջանի վարումը, անցկացնել հետվիրահատական բարդությունների կանխարգելում և վարում՝ ընդունված բժշկական չափորոշիչներին կամ կլինիկական ուղեցույցներին համապատասխան.

31) Կարողանա անցկացնել դիմածնոտային պաթոլոգիաներով պացիենտների մոնիտորինգ՝ հաշվի առնելով պացիենտի տարիքը, հիվանդությունները, անատոմա-ֆունկցիոնալ առանձնահատկությունները.

32) Կարողանա կանխել կամ վերացնել բուժման կամ միջամտության ընթացքում, կամ դեղորայքից առաջացած բարդությունները, անցանկալի երևութները, կողմնակի ազդեցությունները:

6. Մասնագիտական hատուկ վիրաբուժական հմտություններ ամբուլատոր պայմաններում. մանկական դիմածնոտային վիրաբույժը պետք է կատարի բժշկական գործողություններ մանկական տարիքի պացիենտների խմբում, այդ թվում վիրաբուժական` ամբուլատոր պայմաններում.

1) Պերիկորոնիտի բուժում.

2) Կաթնատամի հեռացում.

3) Մշտական ատամի հեռացում.

4) Ատամի բարդ հեռացում.

5) Ատամնաբնի կյուրետաժ.

6) Ատամի հեմիսեկցիա (ամպուտացիա).

7) Ատամի ռեպլանտացիա.

8) Կորոնարո-ռադիկուլյար սեպարացիա.

9) Ատամի արմատածայրի ռեզեկցիա.

10) Հարարմատային բշտերի հեռացում.

11) Ռետենցված և կիսառետենցված ատամների հեռացում.

12) Բերանի խոռոչի աբսցեսի բացազատում և դրենավորում.

13) Հայմորյան ծոցի թափածակման պլաստիկա.

14) Հայմորյան ծոցի լվացում.

15) Ատամնաբնային արնահոսության կանգնեցում տամպոնադայի միջոցով կամ հեմոստատիկ նյութերով.

16) Ալվեոլիտի բուժում.

17) Բերանի խոռոչի լորձաթաղանթի կարերի տեղադրում.

18) Քունքստործնոտային հոդախախտի ներուղղում.

19) Վերին և ստորին ծնոտների կոտրվածքների ռեպոզիցիա և անշարժացում ժամանակավոր կամ բեկակալով.

20) Բեկակալի հեռացում վերին կամ ստորին ծնոտներից.

21) Քթոսկրերի փակ ռեպոզիցիա.

22) Վերքերի վիրաբուժական մշակում.

23) Լեզվի սանձիկի պլաստիկա (ֆրենուլոպլաստիկա).

24) Վերին շրթունքի պլաստիկա.

25) Ստորին շրթունքի պլաստիկա.

26) Վեստիբուլոպլաստիկա.

27) Դենտալ իմպլանտացիա.

28) Բերանի խոռոչից աուտոոսկորի ստացում.

29) Բերանի խոռոչից փափուկ հյուսվածքային տրանսպլանտատի ստացում.

30) Դեմքի և բերանի խոռոչի փոքր գոյացությունների հեռացում.

31) Դիմածնոտային շրջանի ինցիզիոն կամ էքցիզիոն բիոպսիայի իրականացում։

7. Մասնագիտական hատուկ հմտություններ վիրաբուժական ստացիոնար պայմաններում. մանկական դիմածնոտային վիրաբույժը պետք է կատարի բժշկական գործողություններ մանկական տարիքի պացիենտների խմբում, այդ թվում վիրաբուժական` ստացիոնար պայմաններում.

1) Պերիկորոնիտի բուժում.

2) Կաթնատամի հեռացում.

3) Մշտական ատամի հեռացում.

4) Ատամի բարդ հեռացում.

5) Ատամնաբնի կյուրետաժ.

6) Ատամի հեմիսեկցիա (ամպուտացիա).

7) Ատամի ռեպլանտացիա.

8) Կորոնարո-ռադիկուլյար սեպարացիա.

9) Ատամի արմատածայրի ռեզեկցիա.

10) Հարարմատային բշտերի հեռացում.

11) Ռետենցված և կիսառետենցված ատամների հեռացում.

12) Բերանի խոռոչի աբսցեսի բացազատում և դրենավորում.

13) Հայմորյան ծոցի թափածակման պլաստիկա.

14) Հայմորյան ծոցի լվացում.

15) Ատամնաբնային արնահոսության կանգնեցում տամպոնադայի միջոցով կամ հեմոստատիկ նյութերով.

16) Ալվեոլիտի բուժում.

17) Բերանի խոռոչի լորձաթաղանթի կարերի տեղադրում.

18) Քունքստործնոտային հոդախախտի ներուղղում.

19) Վերին և ստորին ծնոտների կոտրվածքների ռեպոզիցիա և անշարժացում ժամանակավոր կամ բեկակալով.

20) Բեկակալի հեռացում վերին կամ ստորին ծնոտներից.

21) Քթոսկրերի փակ ռեպոզիցիա.

22) Վերքերի վիրաբուժական մշակում.

23) Լեզվի սանձիկի պլաստիկա (ֆրենուլոպլաստիկա).

24) Վերին շրթունքի պլաստիկա.

25) Ստորին շրթունքի պլաստիկա.

26) Վեստիբուլոպլաստիկա.

27) Դեմքի և բերանի խոռոչի փոքր գոյացությունների հեռացում.

28) Դիմածնոտային շրջանի ինցիզիոն կամ էքցիզիոն բիոպսիայի իրականացում.

29) Դիմածնոտային շրջանի և պարանոցի աբսցեսների և ֆլեգմոնաների բացազատում ներբերանային և արտաբերանային եղանակով.

30) Դիմածնոտային շրջանի և պարանոցի սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների համալիր բուժում.

31) Լիմֆադենէկտոմիա դիմածնոտային շրջանի և պարանոցի.

32) Տրախեոստոմիա.

33) Ռադիկալ հայմորոտոմիա.

34) Էնդոսկոպիկ հայմորոտոմիա.

35) Հարքթային ծոցերի ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատություններ.

36) Փափուկ հյուսվածքների և ոսկրերի օտար մարմինների հեռացում.

37) Ներոսկրային լավաժ.

38) Սեկվեստրէկտոմիա.

39)Ախտահարված ոսկրի հեռացում.

40) Ոսկրի մետաղական կոնստրուկցիաների հեռացում.

41) Գանգի դիմային ոսկրերի օստեոսինթեզ.

42) Քունքստործնոտային հոդի արտրոպլաստիկա.

43) Այտոսկրի և այտային աղեղի փակ ռեպոզիցիա.

44) Ակնակապճի հատակի ռեպոզիցիա և ֆիքսացիա.

45) Քթոսկրերի ռեպոզիցիա և ֆիքսացիա.

46) Արտաքին ականջի առաջնային վիրաբուժական մշակում.

47) Արնահոսության կանգնեցում.

48) Պերիֆերիկ անոթի կապում.

49) Արտաքին քնային զարկերակի կապում.

50) Ստործնոտային թքագեղձի էքստիրպացիա.

51) Ստործնոտային թքագեղձի էքստիրպացիա վիդեոէնդոսկոպի կիրառմամբ.

52) Թքային խուղակի հատում, պլաստիկ փակում.

53) Հարականջային թքագեղձի գոյացությունների հեռացում՝ դիմային նյարդի ճյուղերի պահպանմամբ.

54) Սուբտոտալ պարօտիդէկտոմիա.

55) Տոտալ պարօտիդէկտոմիա՝ դիմային նյարդերի ճյուղերի պահպանմամբ.

56) Ռադիկալ պարօտիդէկտոմիա՝ պլաստիկ-ռեկոնստրուկտիվ բաղադրիչով.

57) Ռադիկալ պարօտիդէկտոմիա՝ դիմային նյարդի ճյուղի/կամ ճյուղերի հատումով, միկրովիրաբուժական տեխնիկայի կիրառմամբ նյարդի վերականգնումով.

58) Սպիական դեֆորմացիայի հատում.

59) Սպիական դեֆորմացիայի հատում՝ տեղային հյուսվածքներով վերականգնումով.

60) Դեմքի և պարանոցի սպիական դեֆորմացիայի հատում՝ սնուցող ոտիկով ռոտացիոն լաթով վերականգնումով.

61) Կզակային շրջանի պլաստիկա տեղային հյուսվածքների կիրառմամբ.

62) Ականջախեցու դեֆեկտի վերականգնում.

63) Ականջախեցու ձևավորում անոտիայի և միկրոտիայի դեպքում.

64) Օտոպլաստիկա.

65) Դիմածնոտային շրջանի ոսկրապլաստիկ վիրահատություններ.

66) Դիմածնոտային շրջանի ոսկրապլաստիկ վիրահատություններ՝ կենսադեգրադացվող նյութերի կիրառմամբ.

67) Վերին շրթունքի պլաստիկա.

ա. վերին շրթունքի պլաստիկա տեղային հյուսվածքներով.

բ. ստորին շրթունքի պլաստիկա.

գ. ստորին շրթունքի պլաստիկա տեղային հյուսվածքներով.

68) Բիշի մարմնի հեռացում (բիշէկտոմիա).

69) Ակնակապճի դեկոմպրեսիա՝ ոսկրային դեկոմպրեսիայով.

70) Կոպերի նորագոյացությունների հեռացում.

71) Վերին կամ ստորին կոպերի դեֆեկտների վերականգնում տեղային հյուսվածքներով.

72) Վերին կամ ստորին կոպերի դեֆեկտների վերականգնում սնուցող ոտիկով լաթերով.

73) Վերին կամ ստորին կոպերի դեֆեկտների վերականգնում ազատ մաշկային փոխպատվաստուկով.

74) Այտակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա.

75) Այտակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա.

76) Այտա-ճակատա-ակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա.

77) Նազո-էթմո-ակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա.

78) Դիմային գանգի վերին և միջին երրորդականի կոտրվածքների և հետվիրահատական կամ հետտրավմատիկ դեֆեկտների ռեկոնստրուկցիա.

79) Գանգա-ակնակապճային-դիմային կոմպլեքսի ռեզեկցիա.

80) Գանգա-ակնակապճային-դիմային կոմպլեքսի ռեզեկցիա միկրովիրաբուժական վերականգնումով.

81) Ստորին ծնոտի ռեզեկցիա.

82) Ստորին ծնոտի ռեզեկցիա՝ ոսկրապլաստիկ վերականգնումով միկրովիրաբուժական մեթոդների կիրառմամբ.

83) Վերին ծնոտի ռեզեկցիա.

84) Վերին ծնոտի ռեզեկցիա՝ ոսկրապլաստիկ վերականգնումով միկրովիրաբուժական մեթոդների կիրառմամբ.

85) Ակնակապճի պլաստիկա՝ ալլոպլաստիկ նյութերի կիրառմամբ.

86) Օրբիտոտոմիա.

87) Ակնակապճի պատերի ռեկոնստրուկցիա.

88) Դիմածնոտային շրջանի ոսկրային պլաստիկա.

89) Ակնակապճի պատերի ռեզեկցիա.

90) Օտար մարմնի, նորագոյացության հեռացում ակնակապճից.

91) Քիթ-շրթունքային համալիրի ռեկոնստրուկցիա.

92) Շրթունքի բնածին արատի վերականգնում.

93) Խեյլո-ռինոպլաստիկա.

94) Խեյլոպլաստիկա.

95) Ռինոսեպտոպլաստիկա.

96) Սեպտոպլաստիկա.

97) Ռինոպլաստիկա

98) Վազոտոմիա.

99) Կոնխոտոմիա.

100) Վերին շրթունքի միաժամանակ վերականգնում քթի ռեկոնստրուկցիայի և ալվեոլյար ելունի ճեքվածքի պերիօստեոպլաստիկայի հետ.

101) Քթի արտաքին դեֆեկտների վերականգնում.

102) Վերին ծնոտի ատամնաբնային ելունի պլաստիկա.

103) Ուրանոպլաստիկա.

104) Փափուկ քիմքի պլաստիկա.

105) Ցիրկուլյար օրբիտոտոմիա և ակնակապիճների մեդիալ տեղաշարժում.

106) Կրանիոսինոստոզների և կրանիոդիզոստոզների վերականգնում.

107) Կրանիոտոմիա.

108) Կրանիոպլաստիկա.

109) Օստեոտոմիկ գենիոպլաստիկա.

110) Դեմքի միջին երրորդականի ոսկրերի օստեոտոմիա.

111) Ծնոտների օստեոտոմիա.

112) Լե-Ֆորտ I օստեոտոմիա.

113) Լե-Ֆորտ II օստեոտոմիա.

114) Լե-Ֆորտ III օստեոտոմիա.

115) Ոսկրային համալիրների տեղաշարժում և ֆիքսում մինի թիթեղներով.

116) Դիմածնոտային շրջանի ոսկրային պլաստիկա աուտոոսկրի կամ արհեստական իմպլանտների կիրառմամբ.

117) Դիմածնոտային շրջանի այրվածքների և ցրտահարությունների համալիր բուժում.

118) Վերին կամ ստորին ծնոտների դեֆորմացիաների դեպքում օրթոգնատիկ վիրահատություններ. դիմածնոտային շրջանի ոսկրային պլաստիկա՝ կոմպրեսիոն-դիստրակցիոն սարքերի կիրառմամբ.

119) Ճակատա-ակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա՝ արտաբերումով.

120) Գանգա-դիմային նորագոյացությունների հեռացում.

121) Պարանոցի լիմֆատիկ համակարգում չարորակ ուռուցքների մետաստազների հեռացում-լիմֆադենեկտոմիա (լիմֆոդիսեկցիա).

122) Պարանոցի փափուկ հյուսվածքների գոյացությունների հեռացում.

123) Գանգա-դիմային գոյացությունների հեռացում՝ համակցված պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վիրահատություններով.

124) Շրթունքի ռեզեկցիա՝ համակցված պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վերականգնումով.

125) Վերին ծնոտի ռեզեկցիա.

ա. վերին ծնոտի ռեզեկցիա` պլաստիկ-ռեկոնսրուկտիվ բաղադրիչով.

բ. ստորին ծնոտի ռեզեկցիա.

գ. ստորին ծնոտի ռեզեկցիա` պլաստիկ-ռեկոնսրուկտիվ բաղադրիչով.

126) Բիսֆոսֆոնատային, դեղորայքային, տոքսիկ նյութերից առաջացած և հետճառագայթային ծնոտների օստեոնեկրոզների բուժում.

127) Գլխի փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում՝ վիդեոէնդոսկոպիկ տեխնոլոգիաների կիրառմամբ.

128) Գլոսէկտոմիա` պլաստիկ-ռեկոնսրուկտիվ բաղադրիչով.

129) Անոթային գոյացության հեռացում.

130) Արտերիո-վենոզ մալֆորմացիաների հեռացում.

131) Դեղորայքային պրեպարատների ինյեկցիոն ներմուծում դիմածնոտային շրջանում.

132) Նյարդերի հատում.

133) Նյարդերի կարում.

134) Նյարդերի նևրոլիզ և դեկոմպրեսիա.

135) Նյարդի աուտոտրանսպլանտացիա.

136) Քունքստործնոտային հոդի արտրոպլաստիկա:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Մանկական դիմածնոտային վիրաբույժը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկական դիմածնոտային վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

10. Տեխնիկական ունակություններ. մանկական դիմածնոտային վիրաբույժը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

11. Մանկական դիմածնոտային վիրաբույժը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7. ՄԱՆԿԱԿԱՆ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Մանկական դիմածնոտային վիրաբույժն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

14. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան