ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2026 թվականի N 65-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ (ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔ, ՎԵՐԻՇԵՆ, ԱԿՆԵՐ, ՀԱՐԹԱՇԵՆ, ԽՆՁՈՐԵՍԿ, ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ, ՔԱՐԱՀՈՒՆՋ, ՈՐՈՏԱՆ, ԱՂԲՈՒԼԱՂ, ՁՈՐԱԿ, ՎԱՆԱՆԴ, ՇՈՒՌՆՈՒԽ, ԲԱՐՁՐԱՎԱՆ) ՍՅՈՒՆԻՔ-2 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքը (Գորիս քաղաք, Վերիշեն, Ակներ, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ, Շուռնուխ, Բարձրավան) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Սյունիք-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -10
ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԿԱՐՄԵՆ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2026 թ. մայիսի 14 ք. Գորիս |
Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|