ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 708-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին «ԳՈՎԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (համատեղ գործունեության՝ կոնսորցիումի 2025 թվականի մարտի 27-ի պայմանագիր «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ) հետ 2025 թվականի ապրիլի 13-ին կնքված «Պետության կարիքների համար Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման գործընթացի պարզեցման ավտոմատացված համակարգի խորհրդատվական ծառայությունների մատուցման» N ՀՀ ՊԵԿ-ԲՄԽԾՁԲ-2025/1 ծածկագրով գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված որոշ ծառայություններ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող ծառայություններով՝ մինչև պայմանագրի գնի 20 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |