ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 681-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրաժարվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ընկերություն)՝ քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, ՏԵ-1775, ԲԵ-147 էլեկտրական ենթակայաններ հասցեում գտնվող (անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 42,800,000.00 (քառասուներկու միլիոն ութ հարյուր հազար) դրամ) անշարժ գույքի (իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 669198) օտարման գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում ապահովել ընկերությանը որոշման մասին գրավոր ծանուցումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |