ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 687-Ա
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրաժարվել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ընկերություն), (գրանցման համար՝ 264․120․06280, գրանցման ամսաթիվ՝ 08․05․2003 թ․, ՀՎՀՀ՝ 00078569, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան 0021, Գ․Ղափանցյան փողոց 2/12) «Երևանի ՀԷԿ-1» հիդրոէլեկտրակայանի թվով 2 հիդրոագրեգատների (որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է տուրբինից և գեներատորից, որոնցից յուրաքանչյուրի վերագնահատված արժեքը 31․12․2023 թ․ դրությամբ կազմում է 828,176,615․53 (ութ հարյուր քսանութ միլիոն հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր տասնհինգ ՀՀ դրամ) Եվրասիական զարգացման բանկի օգտին գրավադրման գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում ապահովել ընկերությանը որոշման մասին գրավոր ծանուցումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |