ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, Հ.17/1, Հ.17/2, Ս.ՏԱՐՈՆՑՈՒ ՓՈՂՈՑ, Հ.2/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՍՄԻՆ ՅՈՒՍԵՖԻ ԷՍՄԱԵԻԼԶԱԴԵՀԻՆ, ԷԼԵՆ ՅՈՒՍԵՖԻ ԷՍՄԱԵԻԼԶԱԴԵՀԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, Հ.17/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2498-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
14.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2498-Ա

«14» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, Հ.17/1, Հ.17/2, Ս.ՏԱՐՈՆՑՈՒ ՓՈՂՈՑ, Հ.2/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՍՄԻՆ ՅՈՒՍԵՖԻ ԷՍՄԱԵԻԼԶԱԴԵՀԻՆ, ԷԼԵՆ ՅՈՒՍԵՖԻ ԷՍՄԱԵԻԼԶԱԴԵՀԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, Հ.17/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված՝ պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված 08.05.2026թ. մասնագիտական եզրակացությունները, հաշվի առնելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 31.08.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից 02․11․2022թ. տրված եզրակացությունները, կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (26.12.2022թ. հ.Դ-126200-22, 08.11.2023թ. հ.Դ-138376-23, 08.12.2023թ. հ.Դ-153851-23, 19.02.2024թ. հ.Դ-22855-24, 10.04.2024թ. հ.Դ-48414-24, 04.02.2025թ. հ.Դ-12718-25, 20.05.2025թ. հ.Դ-53562-25, 21.07.2025թ. հ.Դ-78192-25, 19.08.2025թ. հ.Դ-90753-25, 02.09.2025թ. հ.Դ-96286-25, 26.12.2025թ. հ.Դ-144694-25).

1. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց, 4-րդ նրբանցք, հ.17/1 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10102023-01-0345 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022G23SFU) քաղաքացի Ժասմին Յուսեֆի Էսմաեիլզադեհին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 129.02 քառ.մետր (բնակելի տուն՝ 64.51 քառ.մետր, հասարակական՝ 64.51 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

2. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց, 4-րդ նրբանցք, հ.17/2 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10102023-01-0306 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022WNXWU9) քաղաքացի Ժասմին Յուսեֆի Էսմաեիլզադեհին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 128.98 քառ.մետր (բնակելի տուն՝ 64.49 քառ.մետր, հասարակական՝ 64.49 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

3. Երևան, Շենգավիթ, Ս.Տարոնցու փողոց, հ.2/1 հասցեում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07042022-01-0328 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.20222GPALX) քաղաքացիներ Ժասմին Յուսեֆի Էսմաեիլզադեհին և Էլեն Յուսեֆի Էսմաեիլզադեհին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 83.8 քառ.մետր (բնակելի տուն՝ 41.9 քառ.մետր, հասարակական՝ 41.9 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված օրինականացման վճարները․

1) - Բագրատունյաց փողոց, 4-րդ նրբանցք, հ.17/1 հասցեի ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ 1010227 (մեկ միլիոն տասը հազար երկու հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ.

 - Բագրատունյաց փողոց, 4-րդ նրբանցք, հ.17/2 հասցեի ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ 1009914 (մեկ միլիոն ինը հազար ինը հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ.

 - Ս.Տարոնցու փողոց, հ.2/1 հասցեի ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ 656154 (վեց հարյուր հիսունվեց հազար մեկ հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 4-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումները չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

5. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Բագրատունյաց պողոտա, 4-րդ նրբանցք, հ.17/4 հասցեում գտնվող 33.24քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն, հասարակական շինություն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022WVVDKS), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

6. Սույն որոշման 5-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձանց՝ Ժասմին Յուսեֆի Էսմաեիլզադեհին և Էլեն Յուսեֆի Էսմաեիլզադեհին, այսուհետ՝ Գնորդներ։

7․ Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 5-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

8․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում ։

9․ Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՏԱՐՈՂ

Ա. Փամբուխչյան