ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ Գ. ԵՎ Ս. ԳՈՒՐԶԱԴՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ Հ.91/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱԲԱԶՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ՍՅՈՄԻԿԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ, ԷՌՆԵՍՏԻՆԱ ՍԼԱՎԻԿԻ ԱԲԱԶՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2491-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
14.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2491-Ա

«14» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ Գ. ԵՎ Ս. ԳՈՒՐԶԱԴՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ Հ.91/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱԲԱԶՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ՍՅՈՄԻԿԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ, ԷՌՆԵՍՏԻՆԱ ՍԼԱՎԻԿԻ ԱԲԱԶՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անահիտ Արամայիսի Աբազյանի (ծնված 17.05.1950թ.), Արման Սյոմիկի Արզումանյանի (ծնված 11.03.1987թ.), Էռնեստինա Սլավիկի Աբազյանի (ծնված 17.11.1974թ.) դիմումները ( 20.07.2022թ.Դ-52536-22)։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 12.12.2025թ. հ.ԱՏ-12122025-01-0208 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.05.2026թ. հ.Հ-3540 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.02.2026թ. հ.20-Ել-Դ-6385 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Էրեբունի Սոֆիայի փողոց հ.88/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել ք.Երևան, Էրեբունի Գ. և Ս. Գուրզադյանների փողոց հ.91/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Արամայիսի Աբազյանի, Արման Սյոմիկի Արզումանյանի, Էռնեստինա Սլավիկի Աբազյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 167.9քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 167.9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Էրեբունի Գ. և Ս. Գուրզադյանների փողոց հ.91/2 հասցեում գտնվող 167.9քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Երևան, Էրեբունի Լիսինյան փողոց հ.91 բնակելի տանը տրամադրել «Էրեբունի Գ. և Ս. Գուրզադյանների փողոց, հ.91/2» հասցեն:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. Փամբուխչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան