ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
14.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2488-Ա

«14» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. Փամբուխչյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

14.05.2026 թ.

հ. 2488-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Քրիստինե Հակոբյան
/լիազորված անձ/
Հասմիկ Հարությունյան

Նուբարաշենի 17-րդ փողոց, հ.26/1

հողամաս

Հասմիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշենի 17-րդ փողոցի հ.26/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.09022024-01-0193/ բաժանման հատակագծով առանձնացվող 400.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն Ա-20 թաղամաս, հ.14/1

01103PCLYEMU

 

2

Քրիստինե Հակոբյան
/լիազորված անձ/
Հասմիկ Հարությունյան

Նուբարաշենի 17-րդ փողոց, հ.26/1

հողամաս

Հասմիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշենի 17-րդ փողոցի հ.26/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.09022024-01-0193/ մնացորդային 400.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն Ա-20 թաղամաս, հ.14

01103FZKYDZW

 

3

Արսեն Նիգոյան
/լիազորված անձ/
Սուսաննա Սարգսյան

Աշտարակի խճուղի, հ.43/17

հողամաս

Սուսաննա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.43/17 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.04012022-01-0115/ բաժանման հատակագծով առանձնացվող 303.6քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.43/27

01013TFZDGHU

 

4

Արսեն Նիգոյան
/լիազորված անձ/
Սուսաննա Սարգսյան

Աշտարակի խճուղի, հ.43/17

հողամաս

Սուսաննա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.43/17 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.04012022-01-0115/ բաժանման հատակագծով առանձնացվող 303.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.43/28

01013SRYDBMF

 

5

Մխիթար Դանիելյան
/լիազորված անձ/
Կարինե Յավրյան

Քանաքեռ 13-րդ փողոց, հ.19

հողամաս

Կարինե Յավրյանին սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռի 13-րդ փողոցի հ.19 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.23112022-01-0172/ բաժանման հատակագծով առանձնացվող 180.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Քանաքեռ 12-րդ փողոց, հ.16/2

01123MWYDJQ8

 

6

Ալեքս Ավետիսյան

Աճառյան փողոց, հ.35/8 և հ.35/95

հողամաս

Ալեքս Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աճառյան փողոցի հ.35/8 և հ.35/95 հասցեներում գտնվող հողամասերին/վկ. հ.11082022-01-0201 և վկ. հ.11082022-01-0191/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բ. Մեհրաբյան փողոց, հ.21

01023VSHVX5Z

 

7

Մերի Ղալայան
/լիազորված անձ/
Ռոբերտ Ղալայան

Արտաշեսյան պողոտա, հ.44/5 շենք, հ.13 և հ.14

բնակարան

Ռոբերտ Ղալայանին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.44/5 շենքի հ.13 և հ.14 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ.հ.29042026-01-0217 և վկ. հ.24022026-01-0454/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.44/5 շենք, բն. 13-14

01113V2HW39M

 

8

Արթուր Բաղդասարյան
/լիազորված անձ/
Վլադիմիր Պետրոսյան և Վարվարա Բաղդասարյան

Վ. Զեյթուն 10-րդ փողոց, հ.33

բնակելի տուն

Վլադիմիր Պետրոսյանին և Վարվարա Բաղդասարյանին պատկանող, Վ. Զեյթուն 10-րդ փողոցի հ.33 հասցեում գտնվող բնակելի տան /ինվ. 64/ տրամադրել հասցե՝ Զեյթուն 10-րդ փողոց, հ.33/2

01123FVBEHXJ

 

9

«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ

Հ. Պարոնյան փողոց, հ.40/2

հողամաս

«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Պարոնյան փողոցի հ.40/2 հասցեում գտնվող տարածքի զբաղեցրած հողամասի /վկ.07112025-01-0254/ բաժանման հատակագծով առանձնացվող 183.25քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Պարոնյան փողոց, հ.40/21

01063RYA3WEK

 

10

Թադևոս Թադևոսյան

Կիլիկիայի 1-ին փողոց, հ.21

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.02.2019թ. հ.2275 վկայագրով Թադևոս Թադևոսյանին փոխանցված, Կիլիկիայի 1-ին փողոցի հ.21 հասցեում գտնվող ժառանգական գույքին տրամադրել հասցե՝ Այասի փողոց, հ.21/1

010638YMHFM2

 

11

Տիգրան Մալխասյան

Հ. Մելքումովի փողոց, հ.42/3 և հ.42/4

հողամաս

Տիգրան Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Մելքումովի փողոցի հ.42/3 և հ.42/4 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.07112025-01-0333, հ.23012026-01-0442/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հ. Մելքումովի փողոց, հ.42/3

010437MHQKUX

 

12

Հարություն Խաչատրյան
/լիազորված անձ/
Մուշեղ Խաչատրյան
/սեփականատեր/

Հաղթանակ տեղամաս, հ.40-7

հողամաս

Մուշեղ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ տեղամասի հ.40-7 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.23012026-01-0173, Երևանի քաղաքապետի 28.04.2026թ. հ.2174-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 9-րդ նրբանցք, հ.22

01073NQQJTE2

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. Փամբուխչյան