ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2455-Ա «13» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի Հ.2419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի մայիսի 11-ի «Հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն տրամադրելու մասին» հ.2419-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) որոշման 1-ին կետում «Բաղրամյան պողոտայի հ.2 շենքի հ.48 հասցեին հարակից 9.9քմ» բառերը փոխարինել «Վարդանանց փողոցի հ.5ա շենքի հ.363 հասցեին հարակից 17.2քմ» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|