ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2451-Ա «13» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԽՃՈՒՂԻ Հ.30 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ» ՓԲԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության գրությունը՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22042026-01-0395 վկայական), Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի խճուղի հ.30 հասցեում գտնվող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով և հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի խճուղի հ.30 հասցեում գտնվող 52.3հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 52.3հա մակերեսով հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր՝ 10 տարի ժամկետով:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում.
2) սույն որոշումից բխող իրավունքի պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման, օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել անշարժ գույքի կառավարման վարչությունների պետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|