ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2450-Ա «13» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 19-4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արայիկ Թադևոսյանի լ/ա Գևորգ Սարգսյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամաս թիվ 19-4 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի հ.Ա001308 պետական ակտը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.01.2026թ. հ.1247 վկայագիրը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թաղամաս թիվ 19-4 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ փաստացի մակերեսը կազմում է 1700քմ, ինչպես որ ամրագրված է պետական ակտում:
Քննարկվող հողամասը /ծածկագիր՝ 01-007-0172-0005/ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-18664-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ թաղամաս թիվ 19-4 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ սահմանները որոշվում է 1700.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
3. Սահմանել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արայիկ Թադևոսյանը քննարկվող հողամասը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|