ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2424-Ա |
«11» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի Հ.541-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՔՈՉԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.15/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուրեն Սամսոնյանի և Զինե Համզոյանի դիմումը՝ Նոր Նորք վարչական շրջանի, Քոչինյան փողոցի հ.15/1 հասցեում գտնվող, Սուրեն Սամսոնյանին և Զինե Համզոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20062025-01-0115 վկայականը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի 01.04.2025թ. հ.Ն․53/53.13/2127-2025, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի 03.04.2025թ. հ.ԴԳ-2769, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ -ի 24.03.2025թ. հ.ՄՇ /9105, «Տելեկոմ Արմենիա » ԲԲԸ-ի 07․03.25թ․ հ․636/25-1 գրությունները:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 8-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի հ.541-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Քոչինյան փողոցի հ.15/1 հասցեում գտնվող, Սուրեն Սամսոնյանին և Զինե Համզոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.37432հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-9170-26 եզրակացությունը.
1. Նոր Նորք վարչական շրջանի, Քոչինյան փողոցի հ.15/1 հասցեում գտնվող, Սուրեն Սամսոնյանին և Զինե Համզոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.37432հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի հ.541-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանի ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀ շինարարական նորմերի 123-րդ կետով սահմանված պահանջներով։
2) հողային աշխատանքներ կատարելու ժամանակ ենթակառուցվածքների վնասումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համագործակցել «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության հետ:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|