ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2026 թվական թիվ 98-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
|
Կողմ -19 ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆ /ՓՈԽԱՐԻՆՈՂ/ |
|
2026 թվականի մայիսի 15 գյուղ Ախուրյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 15-ի թիվ 98-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են են համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ՝ ԽՄ-ների) ձևավորման, դրանց քանակի, անվանումների, այդ մարմիններին անդամակցելու հետ կապված հարաբերությունները և հիմնական պահանջները:
2. Սույն կարգի նպատակն է՝ ձևավորել համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների ձևավորման, քանակի, անվանումների, աշխատանքների հստակ, արդյունավետ մեխանիզմներ՝ ապահովելով փոխադարձ կապն ու համագործակցությունը, մի կողմից՝ համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների, և մյուս կողմից՝ համայնքում քաղաքականություն մշակող և որոշում ընդունող տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) միջև:
3. Սույն կարգի խնդիրներն են.
1) սահմանել ԽՄ-ների ձևավորման կարգը,
2) սահմանել ԽՄ-ների քանակն ու անվանումները,
3) հստակեցնել ԽՄ-ների աշխատանքներին առնչվող կողմերի դերերը և գործառույթները,
4) սահմանել այլ մարմինների հետ ԽՄ-ների հարաբերությունները,
II. ԽՄ-ՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
4. Համայնքի ղեկավարին կից ձևավորվում և գործում են թվով չորս ԽՄ-ներ, դրանք են՝
1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ,
2) քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի ԽՄ,
3) երիտասարդության հետ տարվող աշխատանքների ԽՄ,
4) կրթության, մշակույթի, կանանց, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
III. ԽՄ-ՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
5. ԽՄ-ների ձևավորումը իրականացվում է հետևյալ կարգով՝
1) ԽՄ-ները կարող են ունենալ մինչև 25 անդամ,
2) ԽՄ-ները ձևավորված են համարվում, եթե տվյալ ԽՄ-ի կազմում ընդգրկված է առնվազն հինգ անդամ,
3) ԽՄ-ներն ունեն նախագահ և քարտուղար: Նախագահը և քարտուղարը ԽՄ-ների անդամ չեն:
6. ԽՄ-ների կազմում, իրենց համաձայնությամբ, կարող են ներգրավվել՝
1) համայնքի ավագանու մեկից երեք անդամ,
2) աշխատակազմի կամ համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետներ,
3) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչներ,
4) մասնավոր հատվածի կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչներ,
5) պետական կառավարման մարմինների` համայնքի տարածքում գործող տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ,
6) համայնքում գործող բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մարմինների (համատիրությունների, հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման մարմինների, կոոպերատիվների և այլնի) կամ համայնքի թաղամասերի և բնակավայրերի ներկայացուցիչներ,
7) փորձագետներ,
8) համայնքի ակտիվ բնակիչներ,
9) այլ շահագրգիռ անձինք:
7. Յուրաքանչյուր կազմակերպությունից կամ խմբերից կարող է ներգրավվել մեկ անդամ:
8. ԽՄ-ները ձևավորվում են սույն կարգն ընդունելու վերաբերյալ ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:
9. ԽՄ-ները գործում են մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը:
10. Նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո երկու ամսվա ընթացքում ձևավորվում են նոր կազմով ԽՄ-ներ:
11. ԽՄ-ների անդամ չեն կարող լինել.
1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք,
2) հանցագործության համար դատապարտված անձինք, ովքեր իրենց պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում,
3) զինված ուժերի ժամկետային զինծառայողները:
12. ԽՄ-ների անդամների թեկնածուների ներկայացումը և հաստատումը կատարվում է հետևյալ կարգով՝
1) ԽՄ-ների անդամների թեկնածուներին, համայնքի ղեկավարի համապատասխան առաջարկության ներկայացմամբ, հաստատում է համայնքի ավագանին՝ համապատասխան որոշմամբ,
2) ԽՄ-ների անդամները տվյալ ԽՄ-ի կազմում ընդգրկվում են մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը,
3) համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո նոր կազմով ԽՄ-ներ ձևավորելիս՝ ԽՄ-ների նախկին անդամներն իրենց համաձայնությամբ կարող են նորից ներկայացվել և ընդգրկվել ԽՄ-ների կազմում:
13. ԽՄ-ների անդամների թեկնածուների առաջադրումը կատարվում է հետևյալ կարգով՝
1) համայնքի ավագանու անդամի թեկնածուին առաջադրում է համայնքի ավագանին՝ իր որոշմամբ (թեկնածուի համաձայնությամբ),
2) աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետի թեկնածուին առաջադրում է համայնքի ղեկավարը (թեկնածուի համաձայնությամբ),
3) ԽՄ-ների մյուս անդամների թեկնածուներին առաջադրում է ԽՄ-ների անդամների ընտրության նպատակով համայնքի ղեկավարի կողմից ձևավորված հանձնաժողովը՝ դիմում ներկայացրած անձանց կազմից:
14. ԽՄ-ների անդամների (բացառությամբ համայնքի ավագանու անդամի, աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետի) թեկնածուների ընտրությունը կատարվում է հրապարակային հայտարարության հիման վրա դիմումներ ներկայացրած անձանց կազմից: Հայտարարությունը տրվում է սույն կարգն ընդունելու վերաբերյալ ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 18 օրվա ընթացքում: Հայտարարությունը փակցվում է ՏԻՄ-երի նստավայրում, ինչպես նաև այն վայրերում, որոնք հասանելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար: Համայնքի պաշտոնական ինտերնետային (համացանցային) կայքի առկայության դեպքում հայտարարությունը պարտադիր կերպով տեղադրվում է այդ կայքում, ինչպես նաև կարող է տարածվել տեղական զանգվածային լրատվության միջոցներով, տեղական հեռուստատեսությամբ և ժամանակակից հեռահաղորդակցության այլ միջոցներով (հեռախոսազանգերով, կարճ (SMS) հաղորդագրություններով և այլն): Հայտարարության մեջ նշվում է, թե որ ԽՄ-ներին անդամակցելու համար է կատարվում հրավերը, ովքե՞ր, ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում կարող են դիմել: Դիմումի ձևը սահմանված է Ձև -ում:
15. ԽՄ-ների անդամների (բացառությամբ համայնքի ավագանու անդամի, աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետի) թեկնածուների ընտրության նպատակով հանձնաժողովի կողմից անց է կացվում հարցազրույց: Հանձնաժողովը նախագահում է համայնքի ղեկավարը: Հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կարող է ունենալ երեք անդամ՝ ներառյալ նախագահը:
16. ԽՄ-ների անդամների (բացառությամբ համայնքի ավագանու անդամի, աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետի) թեկնածուների ընտրության ժամանակ կարող են հաշվի առնվել հետևյալ չափանիշները.
1) թեկնածուի կրթական ցենզը,
2) համայնքի բնակչության տարբեր խմբեր ներկայացնող անձանց (կանայք, երիտասարդներ, խոցելի խմբեր, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն) ներկայացուցչության ապահովումը,
3) հասարակական կարգով աշխատանքներ կատարելու նախկին փորձը,
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ներկայացուցչության ապահովումը,
5) հարցազրույցի արդյունքները:
17. Դիմում ներկայացրած այն անձինք, ովքեր չեն ընդգրկվել ԽՄ-ներից որևիցե մեկի կազմում, գրանցվում են դիմում ներկայացրած անձանց ռեզերվում:
18. ԽՄ-ների անդամների գործունեությունը այն իրականացնելու ընթացքում հնարավոր է դադարեցվի:
19. ԽՄ-ի անդամի գործունեությունը դադարեցվում է համայնքի ղեկավարի առաջարկության ներկայացմամբ, համայնքի ավագանու որոշմամբ, եթե ԽՄ-ի անդամը՝
1) դիմում է ներկայացրել տվյալ ԽՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ,
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահամանփակ գործունակ,
3) առկա է նրա նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ և նա իր պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում,
4) զորակոչվել է ժամկետային զինծառայության,
5) երեք անգամ անընդմեջ, անհարգելի պատճառով չի մասնակցել ԽՄ-ի նիստերի աշխատանքին,
6) մահացել է:
20. Եթե ԽՄ-ի անդամի գործունեության դադարեցման հետևանքով տվյալ ԽՄ-ի անդամների թիվը նվազել է հինգից, ապա ԽՄ-ի նոր անդամի թեկնածուն առաջադրվում է դիմում ներկայացրած անձանց ռեզերվից, եթե դա հնարավոր չէ, ապա 15 օրվա ընթացքում նոր տրված հայտարարության հիման վրա դիմում ներկայացրած անձանց կազմից:
21. Համայնքի ղեկավարը ավագանու առաջիկա նիստին առաջարկություն է ներկայացնում ԽՄ-ի նոր անդամի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ:
22. Եթե տվյալ ԽՄ-ի անդամ հանդիսացող ավագանու ներկայացուցիչը կամ աշխատակազմի կամ համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչը դադարեցնում է գործունեությունն իր պաշտոնում, նա կարող է շարունակել անդամակցել ԽՄ-ին:
23. ԽՄ-ի նախագահը համայնքի ղեկավարն է: Համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ ԽՄ-ների նախագահի գործառույթներն իրականացնում է համայնքի ղեկավարի տեղակալը:
24. ԽՄ-ի քարտուղարը աշխատակազմի քարտուղարն է, կամ նրա կողմից նշանակված աշխատակազմի ներկայացուցիչը:
Ձև
ԴԻՄՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ
|
Անձնական տվյալներ | ||||
|
…………………… …………………… ……..……………… ………………………………… անուն ազգանուն հայրանուն ծննդյան օր, ամիս, տարի | ||||
|
Ով է առաջադրել Ձեր թեկնածությունը | ||||
|
□ Ինքնառաջադրում □ ……………………………….………………………………………….. Ձեր թեկնածությունն առաջադրող կազմակերպության կամ խմբի անվանումը | ||||
|
Սեռ |
Հասցե | |||
|
□արական □ իգական |
փաստացի բնակության ……………………………... |
հաշվառման ………………………............ | ||
|
Հեռախոս | ||||
|
աշխ: ………………… |
տուն: ……………………… |
բջջ: …………………………… | ||
|
Էլեկտրոնային հասցե | ||||
|
…………………………………………………………………………………………… | ||||
|
Դուք համայնքի բնակի՞չ եք | ||||
|
□ այո □ ոչ |
որքան ժամանակ ………………………………………………… | |||
|
Կրթություն |
Ազգություն | |||
|
□ բարձրագույն □ միջնակարգ □ այլ |
…………………………………………………….. | |||
|
Մասնագիտություն | ||||
|
1. …………………………………… |
2. …………………………………………………. | |||
|
Նշեք այն խորհրդակցական մարմնի անվանումը, որին ցանկանում եք անդամակցել ………………………………………………………………………………………………………. | ||||
|
Դուք հանդիսանում եք | ||||
|
□ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կամ խմբերի ներկայացուցիչ □ մասնավոր հատվածի կազմակերպությունների կամ խմբերի ներկայացուցիչ □ պետական կառավարման մարմինների` համայնքի տարածքում գործող տարածքային ծառայությունների ներկայացուցիչ □ համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մարմինների և (կամ) համայնքի __________ բնակավայրի և (կամ) _____________ թաղամասի ներկայացուցիչ □ փորձագետ □ ակտիվ բնակիչ □ այլ շահագրգիռ անձ | ||||
|
Նշեք Ձեր ընթացիկ աշխատանքը/զբաղեցրած պաշտոնը | ||||
|
……………………………………………………………………………………………………. | ||||
|
Նշեք, թե ինչ հասարակական գործունեությամբ եք զբաղվում (օրինակ, որևէ հասարակական կազմակերպության կամ նրա խորհրդի անդամ եք) | ||||
|
……………………………………………………………………………………………………. ……………………………………………………………………………………………………. | ||||
|
Արդյո՞ք նախկինում եղել եք համայնքի ավագանու, աշխատակազմի կամ համայնքային ենթակայության կազմակերպության ներկայացուցիչ, հասարակական կարգով գործող որևէ մարմնի անդամ | ||||
|
□ այո □ ոչ |
նկարագրություն …………………………………………………………………. | |||
|
Արդյո՞ք Ձեր ունեցած աշխատանքային փորձը կամ մասնագիտությունը առնչվում է Ձեր կողմից ընտրված խորհրդակցական մարմնին անդամակցելու հետ | ||||
|
………………………………………………………………………………………………………. ………………………………………………………………………………………………………. | ||||
|
Անդամակցե՞լ եք արդյոք նախկինում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող որևէ խորհրդակցական մարմնի | ||||
|
□ այո □ ոչ |
որքան ժամանակ ………………………………… ………………………………… ………………………………… |
խորհրդակցական մարմնի անվանումը ………………………………………… ………………………………… | ||
|
Տեղեկացվա՞ծ եք արդյոք համայնքի ղեկավարին կից ձևավորվող խորհրդակցական մարմնի քանակին, անվանումներին ու ձևավորման կարգին և ի վիճակի՞ եք արդյոք մասնակցել այդ մարմնի աշխատանքներին | ||||
|
տեղեկացված եք □ այո □ ոչ |
կարող եք մասնակցել □ այո □ ոչ | |||
|
Ինչու՞ եք հետաքրքրված Ձեր կողմից ընտրված խորհրդակցական մարմնին անդամակցելու | ||||
|
…………………………………………………………………………………………………………. | ||||
|
Այլ տեղեկատվություն կամ հաղոդրագրություն, որ կցանկանայիք ուղղել համայնքի ղեկավարին | ||||
|
………………………………………………………………………………………………………… ………………………………………………………………………………………………………… | ||||
Դիմող՝ …..…………………..………….. Անուն, ազգանուն, հայրանուն) «…..»
«………………..» «20…. թ. »
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|