ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
N 3461-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածը, 43-րդ հոդվածի 2-րդ մասը՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 677-Ն որոշման պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ «ՎԱՆԴ-ՍԱ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու 17/2 հասցեում ևս տալ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորման» լիցենզիա։
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա.Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։
|
5/8/2026 |
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|