ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, Մ.ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.48 ՇԵՆՔ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱՐԴԱՆ ԺՈՐԱՅԻ ԴԱՎԹՅԱՆԻ, ՍՎԵՏԼԱՆԱ ԱՂՎԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ՌԱԻՍԱ ԺՈՐԱՅԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2380-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2380-Ա

«07» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, Մ.ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.48 ՇԵՆՔ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱՐԴԱՆ ԺՈՐԱՅԻ ԴԱՎԹՅԱՆԻ, ՍՎԵՏԼԱՆԱ ԱՂՎԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ՌԱԻՍԱ ԺՈՐԱՅԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.02.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 06/04/2026թ. տրված հ.ԱՏ-06042026-01-0058 տեղեկանքը և ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Գնել Առաքելյան» Ա/Ձ-ի կողմից 13.02.2024թ. տրված պարզաբանումը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 08.09.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները (20.04.2022թ. հ.Դ-8222-22, 20.02.2023թ. հ.Դ-20839-23, 03.05.2023թ. հ.Դ-51870-23, 07.08.2023թ. հ.Դ-96214-23, 08.11.2023թ. հ.Դ-138395-23, 18.01.2024թ. հ.Դ-7512-24, 13.03.2024թ. հ.Դ-34105-24, 07.05.2024թ. հ.Դ-59654-24, 30.09.2024թ. h.Դ-123824-24, 10.09.2025թ. h.Դ-99800-25, 13.01.2026թ. h.Դ-2515-26).

1. Երևան, Արաբկիր, Մ.Բաղրամյան պողոտա հ.48 շենք հ.7 հասցեում քաղաքացիներ Վարդան Ժորայի Դավթյանի, Սվետլանա Աղվանի Ավետիսյանի և Ռաիսա Ժորայի Դավթյանի կողմից ինքնակամ իրականացված 43.45 քառ.մետր (բնակելի /կիսանկուղ՝ 38.48 քառ.մետր, հարթակ/աստիճանավանդակ՝ 4.97 քառ.մետր/) ընդհանուր մակերեսով կառույցը (անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 03.09.2010թ. հ.2761106 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022M7AWIX) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 627853 (վեց հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան