ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2341-Ա |
«07» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.12 ՇԵՆՔԻ Հ.26 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Միքաելյանի լ/ա և սեփականատեր Արմեն Ավագյանի դիմումը՝ Ա.Խաչատրյան փողոց հ.12 շենքի հ.26 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Նաիրա Միքաելյանին և Արմեն Ավագյանին պատկանող բնակարանի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2757328 վկայական/ գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով 12.01.2026թ. «Շեմք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/12511-26 եզրակացությունները.
1. Ա.Խաչատրյան փողոց հ.12 շենքի հ.26 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արմեն Ավագյանին և Նաիրա Միքաելյանին պատկանող 74.5քմ մակերեսով բնակարանի տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆունդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|