ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.19/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2342-Ա

«07» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.19/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արծրունի Հովհաննիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով «Ինժգարանտ» ՍՊԸ-ին պատկանող, Ֆուչիկի փողոցի հ.19/5 հասցեում գտնվող /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2696931 վկայական/ 179.0քմ մակերեսով հողամասից հրաժարվելու մասին:

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 101-րդ հոդվածի դրույթներով.

1. Ֆուչիկի փողոցի հ.19/5 հասցեում գտնվող /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2696931 վկայական/ 179.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ սեփականատիրոջ կողմից նշված հողամասից կամովին հրաժարվելու հիմքով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Լիլիթ Ասլանյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան