ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5190-Ա |
«18» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐԱԳԱՎԻԹ 8-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.23/2 ՀԱՍՑԵՈՒՄ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՊԱՐԳԵՎԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.05.26 N 2292-Ա)
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 22.11.2023թվականի թիվ ՎԴ/5305/05/23 վարչական գործերով վճիռը, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.12.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ` «Մելկար» ՍՊԸ-ի կողմից 24.08.2021թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (10.09.2025թ. հ.Դ-99847-25, 13.11.2025թ. հ.Դ-126227-25).
1. Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 8-րդ փողոց, հ.23/2 հասցեում՝ սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.09.2024թ. հ.24092024-01-0276 վկայական) հողամասում քաղաքացի Աշոտ Պարգևի Ավետիսյանի կողմից ինքնակամ իրականացված 70,79 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական:
(1-ին կետը խմբ. 07.05.26 N 2292-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 226953 (երկու հարյուր քսանվեց հազար ինը հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 07.05.2026, N 2292-Ա | 18.12.2025, N 5190-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|