ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ-ՆՈՐՔ, ԲԱԳՐԵՎԱՆԴ ՓՈՂՈՑԻ Հ.12/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2290-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2290-Ա

«07» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐ-ՆՈՐՔ, ԲԱԳՐԵՎԱՆԴ ՓՈՂՈՑԻ Հ.12/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մելանյա Բաղմանյանի լիազորված անձ Նինա Կազարյանի դիմումը' Նոր-Նորք վարչական շրջան, Բագրևանդ փողոց թիվ 12/4 հասցեում գտնվող հողամասի /01-008-0506-0274/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25092017-01-0084 վկայականը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 24-ը փետրվարի 2026թ. հ. ԱՏ-26022026-01-1212 տեղեկանքը, «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված հողամասի տեղագրական հանույթը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 27-ի հ. ԴԳ- 1773, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 12-ի հ.53/53.13/ 920-2026, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 10-ի հ. ՄՇ/3436, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 16-ի հ.342/26-1 և «Բարձրավոլտ էլեկտացանցեր» ՓԲԸ-ի գրությունները:

Քննարկվող հողամասը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գերակշիռ մասով գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման, մասամբ էլ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գոտում և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն' ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 7-րդ գոտում:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում բնակելի տան զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 472.95քմ, որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում, առկա է տեղադիրքի շեղում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-23139-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Բագրևանդ փողոց թիվ 12/4 հասցեում գտնվող 472.95քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն' Բագրևանդ փողոց թիվ 12/4 հասցեում գտնվող 472.95քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման' Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան' դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչության պետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան