ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2292-Ա |
«07» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.5190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.09.2024թ. հ.24092024-01-0276 վկայականը, ինչպես նաև քաղաքացի Աշոտ Ավետիսյանի՝ ի դեմս ներկայացուցչի 08.01.2026թ. հ.Դ-1220-26, 12.02.2026թ. հ.Դ-13119-26 դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի «Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 8-րդ փողոց, հ.23/2 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Լիդիա Եգորովնա Ավետիսյանի և Աշոտ Պարգևի Ավետիսյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.5190-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում՝ քաղաքացիներ Լիդիա Եգորովնա Ավետիսյանի և» բառերը փոխարինել «սեփականության իրավունքով պատկանող հողամասում՝ քաղաքացի» բառերով,
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 8-րդ փողոց, հ.23/2 հասցեում՝ սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.09.2024թ. հ.24092024-01-0276 վկայական) հողամասում քաղաքացի Աշոտ Պարգևի Ավետիսյանի կողմից ինքնակամ իրականացված 70,79 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական:»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|