ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի Հ.3321-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2295-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2295-Ա

«07» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի Հ.3321-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.04.2026թ. հ.20-Ել-22918 եզրակացությունը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 09.06.2025թ. հ.10729 վկայագիրը, ինչպես նաև քաղաքացի Գոհար Պանդեյանի 09.12.2025թ. հ.Դ-137146-25 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 23-ի «Երևանի քաղաքապետի 2005 թվականի հուլիսի 12-ի հ.1506-Ա որոշման հ.15-րդ կետը չեղյալ ճանաչելու, Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.4 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գոհար Սուրիկի Պանդեյանի, Ավետիք Սուրիկի Պանդեյանի, Նարինե Սուրիկի Լետցելի գույքային իրավունքները վերականգնելու, 297.12քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3321-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Որոշումը լրացնել նոր՝ 2.1 կետով, հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան քաղաքի Շահումյան 7-րդ փողոց 1-ին նրբանցք հ.4 հասցեում գտնվող 1437.12 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման:».

2) Որոշման վերնագրից, նախաբանից, 2-րդ, 3-րդ և 9-րդ կետերից հանել «Նարինե Սուրիկի Լետցելի» բառերը.

3) Որոշման նախաբանից հանել «Նարինե Սուրիկի Լետցելի (ծնված 22.05.1958թ.)» բառերը.

4) Որոշման 4-րդ կետում՝ «քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան