ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1739-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1390
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
13.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1739-Ն

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 14.05.26 N 670-Ն)

1. Սահմանել թափոնների պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1739-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական հաշվառման հետ կապված հարաբերությունները:

1.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված իմաստով։

(1.1-ին կետը լրաց. 14.05.26 N 670-Ն)

2. Թափոնների պետական հաշվառման հիմնական նպատակը թափոնների գոյացման, պահման, օգտահանման կամ հեռացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն է, որն անհրաժեշտ է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման համար:

(2-րդ կետը լրաց. 14.05.26 N 670-Ն)

3. Պետական հաշվառման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող, պահվող, օգտահանվող կամ հեռացվող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ծավալները:

(3-րդ կետը փոփ. 10.09.15 N 1042-Ն, լրաց. 14.05.26 N 670-Ն)

4. Թափոնների պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգի համաձայն:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

5. Թափոնների պետական հաշվառումն իրականացվում է վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման) պահում, օգտահանում կամ հեռացում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» N 1 ձևի-թափոն տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` վարչական վիճակագրական հաշվետվություններ) տվյալների հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 10.09.15 N 1042-Ն, 14.05.26 N 670-Ն)

6. Վարչական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով՝ լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին և լրացման հրահանգին համապատասխան և ներկայացվում լիազոր մարմին:

(6-րդ կետը փոփ. 24.07.25 N 1001-Ն, լրաց. 14.05.26 N 670-Ն)

7. Վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

8. Պաշտոնական վիճակագրության մշակող, արտադրող, տարածող և համակարգող մարմնին, ինչպես նաև բնապահպանական նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, իրենց օրենսդրական գործառույթներն իրականացնելու նպատակով, հասանելիություն է տրվում էլեկտրոնային հարթակի՝ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման բաժնում գեներացվող և պահվող տվյալներին։

(8-րդ կետը լրաց. 14.05.26 N 670-Ն)

(հավելվածը փոփ. 10.09.15 N 1042-Ն, 10.10.19 N 1442-Ն, 24.07.25 N 1001-Ն, լրաց., փոփ. 14.05.26 N 670-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան