ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2267-Ա |
«06» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Ստեփանյանի լիազորված անձ Մարիամ Ավագյանի դիմումը՝ Ներքին Չարբախ հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2023 թվականի հուլիսի 6-ի հ.Հ-8409 արխիվային տեղեկանքը, Ն.Չարբախի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 1990 թվականի դեկտեմբերի 17-ի հ.4 արձանագրության քաղվածքը, 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.20112 և հ.20113 վկայագրերը, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին 2025 թվականի նոյեմբերի 24-ի հ.37112 նոտարի որոշումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2026 թվականի մարտի 17-ի հ.ԱՏ-17032026-01-1091 տեղեկանքը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի հուլիսի 15-ի հ.53/53.13/5189-2025 գրությունը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ներքին Չարբախ հասցեում գտնվող տնամերձ հողամասի մակերեսը կազմում է 400.0քմ, որքան ամրագրված է Ն.Չարբախի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 1990 թվականի դեկտեմբերի 17-ի հ.4 արձանագրության քաղվածքում:
Քննարկվող՝ 400.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 10-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.04.2026թ. հ.Դ-18160-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ներքին Չարբախ հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները որոշվում են 400.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի հուլիսի 15-ի հ.53/53.13/5189-2025 գրության՝ հետագայում կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս հաշվի առնելով, որ քննարկվող հողամասում առկա պարիսպի արտաքին մասով անցնում է ցածր ճնշման d-57մմ տրամագծի վերգետնյա գազատար, իսկ պատի վրա ամրացված է հասցեն սնող հաշվիչ հանգույց անհրաժեշտ է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի հ.539-Ն որոշման՝ գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները, ինչպես նաև ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջները:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |