ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.05.2026
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.05.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 մայիս 2026 թվականի թիվ 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները, տեղական վճարների աղբահանության գծով արտոնությունները, համայնքի կողմից մատուցվող արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 132-Ն որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 3։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Կողմ -8

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

12․05․2026 թ.

Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված 3

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 132-Ն որոշման

Փոփոխությունները Ծաղկաձոր համայնքի

ավագանու 2026 թվականի մայիսի 08-ի

թիվ 54-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Սահմանել, որ

1) Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (երեխաներ, ծնողներ և ամուսին), Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության գնահատման խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

2) Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

3) ամսական մինչև 50 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

4) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում՝

ա. բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 50 տոկոսի չափով.

բ. անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 75 տոկոսի չափով.

գ. Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, օժանդակ ու տնտեսական և կիսակառույց շինությունների համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2026 թվական: