ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2268-Ա |
«06» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇՈՐԲՈՒԼԱՂ Հ.108 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միշա Գաբրիելյանի լ/ա Անի Գաբրիելյանի դիմումը՝ Շորբուլաղ հ.108 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 20.08.1990թ. հ․33/2 որոշումը, «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված 23.07.2025թ. հ.6700 տեղեկանքը և «Չափագրում Էլիտ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված 22.08.2025թ. տեղագրական հանույթը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Շորբուլաղ հ.108 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 600քմ, որքան ամրագրված է Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 20.08.1990թ. հ․33/2 որոշման մեջ:
Քննարկվող հողամասն /ծածկագիր 01-005-0676-0005/ ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/56490-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Շորբուլաղ հ.108 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 600քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|