ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2237-Ա |
«30» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի և իր կողմից լիազորված անձ Գևորգ Գևորգյանի դիմումները և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի ապրիլ ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Դավթաշեն 4 թղմ. հ.50/5, Ա.Միկոյան փողոցի հ.4/3 շենքի հ.84, Ալմա-Աթայի փողոցի հ.94, Դուրայն փողոցի հ.50/2, Մ. Բաբաջանյան փողոցի հ.3/25, Բաշինջաղյան փողոցի հ.98/1, Եղիազարյան փողոցի հ.52/1, Նորաշեն թաղամասի հ.33, Շինարարների փողոցի հ.15, Ադոնցի փողոցի հ.4 և հ.6,Ազատության պողոտայի հ.հ.7/3,24, 2, Բաղրամյան պողոտայի հ.50/5, Համբարձումյան փողոցի հ.18/3, Ա. Խաչատրյան փողոցի հ.24/5, Կիևյան փողոցի հ.16/2, Մամիկոնյանց փողոցի հ.27/1, Փափազյան փողոցի հ.հ.12,17 և 24 39, Սոսեի փողոցի հ.4/1, Էրեբունի փողոցի հ.հ.23/6, 32/77, 33, 30, Տիգրան Մեծ պողոտայի հ.40/2, Խորենացի փողոցի հ.167 և հ.9/1, Սարի Թաղ 1-ին փողոցի հ.6, Նոր Արեշ 15-րդ փողոց հ.14, Ազատամարտիկների փողոցի հ.34, Ազատամարտիկներ-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկ, Սվաճյան փողոցի հ.40, Սեբաստիա փողոցի հ.155/6 և հ.22, Անդրանիկի փողոցի հ.158, Ա.Բաբաջանյան փողոցի հ.147-1/1, Մինսկի փողոցի հ.1/2, Գայի պողոտայի հ.1/1, Թևոսյան փողոցի հ.11/1, Դավիթ Մալյան փողոցի հ.2-13/1, Մոլդովական փողոցի հ.72-13/1, Նոր Նորք 9-րդ զանգ. հ.22, Մ. Ավետիսյան փողոցի հ. 4/37, Դրոյի փողոցի հ.6/4, Ռուբինյանց փողոցի հ.8/3, Թբիլիսյան խճուղու հ.7, Զ. Քանաքեռցու փողոցի հ. 4-1/1, Իսակովի պողոտայի հ.6/11, Եզ. Կողբացի փողոցի հ.30/30, Պուշկին փողոցի հ.35 և հ.43/3, Վարդանանց փողոցի հ.7, Հերացի փողոցի հ.30, Սայաթ-Նովա պողոտայի հ.հ. 20/3, 23/2, 4, Թումանյան փողոցի հ.34/6, Աղայան փողոցի հ.19, Սարյան փողոցի հ.25, Եղբայրության փողոցի հ.հ. 16, 16/6, 22/3, 24/1, Տարոնց փողոցի հ.11/5, Արտաշիսյան փողոցի հ.հ.50/10, Բագրատունյաց փողոցի հ.հ.4/17, 21, 17/135, 18, 20/3, 22/7, 51/2, Շիրակի փողոցի հ.14/1, Գ. Նժդեհ փողոցի հ.հ.12, 19ա, Թադևոսյան փողոցի հ.12/15, Նորագավիթ 1-ին փողոց հ.հ. 134/2, 12/28, 6, 145/1, Մանանդյան փողոցի հ. 9/5, Արտաշատի խճուղի հ.2, Չեխովի փողոցի հ.56/1, Հ. Հովհաննիսյան փողոցի հ.89/10, Արշակունյաց պողոտայի հ.42/3 և հ.45/1, Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի հ.49 հասցեների դիմաց տեղադրված թվով 91 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության ապրիլ ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|