ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2222-Ա |
«30» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 543-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի N 543-Ա որոշմամբ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.54/6 շենքի հ.6՝ 43,68քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով, անհատույց օտարվել է Սամվել Հենրիկի Եսայանին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի N 543-Ա որոշումը.
1. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար` Արտակ Հովակիմյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Սամվել Հենրիկի Եսայանի հետ կնքել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.05.2025թ. հ.20052025-01-0271 վկայական) Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.54/6 շենքի հ.6՝ 43,68քմ մակերեսով բնակարանի նվիրատվության պայմանագիր:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում.
2) պետական գրանցման, նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։
| Տ. Ավինյան |