ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 653-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2026 թվականի N 653-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 18-րդ կետում «300 գլուխ» բառերը փոխարինել «1000 գլուխ» բառերով, «10» թիվը փոխարինել «34» թվով.

2) 19-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«ե. համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը, և գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու վերաբերյալ տեղեկանքը,»․

3) 23-րդ կետի՝

ա. 5-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով,

բ. 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) ձեռք բերված կենդանիների` գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու փաստը»:

2․ Հավելվածի տեքստում «ԱՆԻ ՊԱՍ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

14.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ