ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2026 թվականի N 665-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԷՅՋ ԲԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 51/11 շենք, 1-ին մասնաշենք, 86 շինություն հասցեի 18.55 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 17092025-01-0216, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.48817 հա հողամասի և 7257.42 քառ. մ մակերեսով շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 19/30590) և պոմպակայանի սարքավորումները՝ 8769200 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԷՅՋ ԲԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԷՅՋ ԲԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
14.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 14-ի N 665-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Պ. ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ 51/11 ՇԵՆՔ, 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ, 86 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
Չափման միավորը |
Քանակը/ զբաղեցրած մակերեսը |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Ընդհանուր շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
|
1 |
Ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 51/11 շենք, 1-ին մասնաշենք, 86 շինություն հասցեի պոմպակայան |
քառ. մ |
18.55 |
--- |
3650000 |
|
2. |
Ինվենտորային պոմպ՝ հաճախականության կարգավորիչով, GRUNDFOS HIDRO MULTI- E 3 CME 5-6 |
հատ |
1 |
2581470 |
2581470 |
|
3. |
Ինվենտորային պոմպ՝ հաճախականության կարգավորիչով, GRUNDFOS HIDRO MULTI- E 3 CME 3-5 |
հատ |
1 |
2364390 |
2364390 |
|
4. |
Փական 3/4 |
հատ |
4 |
2835 |
11340 |
|
5. |
Փական 2 դ |
հատ |
2 |
9720 |
19440 |
|
6. |
Փական 11/4 |
հատ |
1 |
6075 |
6075 |
|
7. |
Ֆիլտր 50 |
հատ |
1 |
8505 |
8505 |
|
8. |
Փական 50 |
հատ |
1 |
11340 |
11340 |
|
9. |
Փական 11/2 |
հատ |
1 |
7290 |
7290 |
|
10. |
Դրենաժային պոմպ |
հատ |
1 |
109350 |
109350 |
|
Ընդամենը |
8769200 | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
14.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|