ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 660-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2026 թվականի N 660-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և անհատույց օգտագործման իրավունքով «Երևանի թիվ 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) ամրացված՝ քաղ. Երևան, Նորք-Մարաշ համայնք, Նորքի Այգիներ թիվ 247 հասցեում գտնվող, 3939․1 քառ. մետր մակերեսով դպրոցի մասնաշենքը, 24․1 քառ․ մետր մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1․0992 հա հողամասը (19․02․2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2595336 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)։

2. Հետ վերցնել և կոմիտեին ամրացնել հետևյալ տարածքները՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ քաղ. Երևան, Մամիկոնյանց 39 ա հասցեում գտնվող շենքից 1-ին հարկի 294,1 քառ. մետր մակերեսով, 2-րդ հարկի 307,6 քառ. մետր մակերեսով, 7-րդ հարկի 294,1 քառ. մետր մակերեսով և 8-րդ հարկի 289,6 քառ. մետր մակերեսով տարածքները (ընդհանուր՝ 1185,4 քառ. մետր մակերես) (25․03․2022 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25032022-01-0350 վկայական).

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված` քաղ. Երևան, Մանանդյան 2/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 496.7 քառ. մետր և 2-րդ հարկի 141 քառ. մետր մակերեսով տարածքները (30․05․2016 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30052016-01-0190 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք 2).

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ քաղ. Երևան, Բատիկյան փողոց 99 թիվ 1 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 261,4 քառ. մետր մակերեսով տարածքը (23․06․2016 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23062016-01-0213 վկայական).

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ քաղ. Երևան, Նոր Նորքի Մոլդովական 35 հասցեում գտնվող՝ 717.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 7 մասնաշենքը (27․04․2021 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27042021-01-0237 վկայական).

5) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված՝ քաղ․ Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129 շենք, 4 հասցեում գտնվող՝ 579.67 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (04․11․2021 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04112021-01-0240 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք 3)։

3․ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղ. Երևան, Նալբանդյան 13 հասցեում գտնվող՝ 1039.7 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․10624 հա հողամասը (17․07․2013 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17072013-01-0170 վկայական) հետ վերցնել՝ թողնելով կոմիտեի տնօրինությանը։

4․ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 68 հասցեում գտնվող շենքից 350.0 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել՝ թողնելով կոմիտեի տնօրինությանը (04․02․2022 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04022022-01-0080 վկայական):

5․ Անշարժ գույք 2-ն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N 46 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ անշարժ գույք 3-ն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը։

6․ Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

ա․ մեկամյա ժամկետում լուծել կազմակերպության հետ 2017 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույք 1-ի ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 80/0017 պայմանագիրը՝ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին,

բ․ մեկամյա ժամկետում ծառայության հետ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները,

գ․ երկամյա ժամկետում ծառայության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ իրականացնել սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները,

դ․ մեկամյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անշարժ գույք 3-ի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ վերջինիս նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Երևանի N 46 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույք 2-ի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են վերջինիս միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ծառայության պետի և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված անշարժ գույքերի նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքների դադարեցման աշխատանքները՝ համապատասխան ծախսերն իրականացնելով վերջիններիս միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

14.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ