ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2026 թվականի N 644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով, իսկ 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով․

2) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «չափման միջոցների» բառերը փոխարինել «չափման միջոցի» բառերով.

3) որոշման նախաբանում «18-րդ հոդվածը» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

14.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական: