ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«07» մայիսի 2026 թ. |
N 486-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի «Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 570-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 7․1-ին կետում «8-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ և 8․2-րդ կետերով» բառերով,
2) լրացնել նոր՝ 8․2-րդ և 9․1-ին կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«8․2․ Մասնագիտական թեմաների դասընթացի առարկան կարող է ներառել սույն կարգի 8-րդ կետում չներառած թեմաներ։
9․1․ Կառավարչական հմտությունների դասընթացի բովանդակության մեջ կարող են ներառվել սույն կարգի 9-րդ կետում չներառված թեմաներ։»,
2) 13-րդ կետում «4 և ավել» բառերը փոխարինել «4-ից ավել» բառերով,
3) լրացնել նոր՝ 20.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«20․1․ Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի բովանդակության մեջ կարող են ներառվել սույն կարգի 20-րդ կետում չներառված թեմաներ։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
5/7/2026 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|