ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 486-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«07» մայիսի 2026 թ.

N 486-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը ՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի «Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 570-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 7․1-ին կետում «8-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ և 8․2-րդ կետերով» բառերով,

2) լրացնել նոր՝ 8․2-րդ և 9․1-ին կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

«8․2․ Մասնագիտական թեմաների դասընթացի առարկան կարող է ներառել սույն կարգի 8-րդ կետում չներառած թեմաներ։

9․1․ Կառավարչական հմտությունների դասընթացի բովանդակության մեջ կարող են ներառվել սույն կարգի 9-րդ կետում չներառված թեմաներ։»,

2) 13-րդ կետում «4 և ավել» բառերը փոխարինել «4-ից ավել» բառերով,

3) լրացնել նոր՝ 20.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«20․1․ Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի բովանդակության մեջ կարող են ներառվել սույն կարգի 20-րդ կետում չներառված թեմաներ։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

5/7/2026

 

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական: