ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և 36-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «և 26-րդ հոդվածի 3-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ազգային ժողովում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և իր պաշտոնում մինչև մեկ տարի ժամկետով պաշտոնավարող պետական ծառայողների վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-188-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|