ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «16-րդ հոդվածի 3-րդ մասով և» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «, առավելագույն տարիքը» բառերը.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասում «, հայերենին տիրապետելու և 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «և հայերենին տիրապետելու» բառերով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և ծառայության ժամկետը մինչև մեկ տարով երկարաձգված հարկային ծառայողների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 13 Երևան ՀՕ-185-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|