ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «և 49-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8.1-ին հոդվածի 3-րդ մասից հանել «և 49-րդ հոդվածով սահմանված» բառերը:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողի 65 տարին լրանալը» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և ծառայության ժամկետը մինչև մեկ տարով երկարաձգված մաքսային ծառայողների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-186-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|