ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասի «3-րդ կետի «բ»,» բառերը փոխարինել «3-րդ կետի» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ պայմանագիրը, տարիքով պայմանավորված, կնքվել է հինգ տարուց պակաս ժամկետով՝ ժամկետը պայմանավորելով պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի 65 տարին լրանալու փաստով, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի և գործադիր մարմնի պաշտոնում նշանակված տվյալ անձի համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել հինգ տարին լրանալը պակասող ժամկետով:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 13 Երևան ՀՕ-189-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|