ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 6.2-ին մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը,» բառերը.
2) 4-րդ մասից հանել «և 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.
3) 18-րդ մասից հանել «և (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը։
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «, առավելագույն տարիքը» բառերը.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ մասից հանել «, 11-րդ» բառը.
3) 6.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և ծառայության ժամկետը մինչև մեկ տարով երկարաձգված քաղաքացիական ծառայողների վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 13 Երևան ՀՕ-182-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական: