ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 310-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2026
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2026 թվական

ք. Երևան

N 07-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 310-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության փոստային կապի օբյեկտների դասիչները հաստատելու մասին» թիվ 310-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

 

 1. «1. ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ» բաժնի

Երևան

0108

պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

 

«

Երևան

0109

»:

 

5/7/2026

 

 

Մ. ՀայրապետՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2026 թվական: