ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.05.2026-18.07.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2025 թվականի N 160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 8 186 368 700 (ութ միլիարդ հարյուր ութսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 10 431 140 000 (տասը միլիարդ չորս հարյուր երեսունմեկ միլիոն հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։

(1-ին կետը փոփ. 10.02.26 N 3-Ն, 07.05.26  N 82-Ն)

2. Սահմանել որ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 01-ից:

 

Կողմ -18

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լ. ԱՆԱՆՅԱՆ

Ն. ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

Ս. ԷԼԲԱԿՅԱՆ

Ս. ՄԵԼԻՔՅԱՆ

Ս. ԱԴԱՄՅԱՆ

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Ս. ՄՈՍՈՅԱՆ

Կ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -12
Վ. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լ. ԱՆԱՆՅԱՆ

Շ. ԱՐԱՄՅԱՆ

Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ԲԵԳԶԱԴՅԱՆ

Ա. ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

Վ. ԴԱՎԹՅԱՆ

Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

Ձեռնպահ -0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ

ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ
ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ՝

 

 

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

2025 թ. դեկտեմբերի 19

ք. Գյումրի

 

Հավելված`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի
ավագանու 2025 թվականի
դեկտեմբերի 19-ի
N 160-Ն որոշման

(հավելվածները խմբ., լրաց. 10.02.26 N 3-Ն, խմբ. 07.05.26 N 82-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2026, N 97-Ն 19.12.2025, N 160-Ն
07.05.2026, N 82-Ն 19.12.2025, N 160-Ն
10.02.2026, N 3-Ն 19.12.2025, N 160-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան