ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 273-Ա
«ԴԷԿԱՎՎԱ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Խամիդուլա Սեինտնիյազովի կողմից որպես նվիրատվություն «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, 2,222,450 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի շահառու կանանց անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 273-Ա որոշման |
«ԴԷԿԱՎՎԱ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը (հատ) |
Միավորի արժեքը (ռուսական ռուբլի) |
Ընդհանուր արժեքը (ռուսական ռուբլի) |
|
1. |
Կոստյում |
548 |
1,900 |
1,041,200 |
|
2. |
Գիշերազգեստ |
336 |
1,800 |
604,800 |
|
3. |
Խալաթ |
427 |
1,350 |
576,450 |
|
Ընդամենը |
2,222,450 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
12.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|